ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց 2020 թվականին մեկնարկող ծնելիության խրախուսման ծրագրի մասին, որով նախատեսվում է 2020 թվականին բարձրացնել նպաստները:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և տեղեկացրեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խումբ է ստեղծվել կառավարությունում:
«Պարբերաբար պատգամավորներին կհրավիրենք նիստերին: Մենք տեղի ունեցած նիստերի ժամանակ քննարկել ենք ժողովրդագրական իրավիճակը և եկել ենք լուծումների մի շարքի, որոնք մեր կարծիքով կբերեն ժողովրդագրական իրավիճակի էական բարելավման»,- նշեց փոխվարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում