Սամվել Շուքուրյանը և Յուրի Մովսիսյանը պարգևատրել են Անանիա Շիրակացու մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Սամվել Շուքուրյանին և Յուրի Մովսիսյանին պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով։

Սամվել Շուքուրյան

Յուրի Մովսեսյան

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝

Սամվել Կիմի ՇՈՒՔՈՒՐՅԱՆԻՆ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Յուրի Մովսեսի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»,-նշված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել