Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում

Սեպտեմբերի 24-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության պաժնի աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնց վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայամանագրի շահագործվող 5, դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամաբ՝ 15, առանց համարանիշերի՝ 1 տրանսպորտային միջոց։ 18 վարորդ էլ տուգանվել է մեքենան մայթին կայանելու համար։ Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը մշտապես իրականացնելու է ուժեղացված ծառայաություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել