Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մ.Յուրտաևի գործը, այն դատարան է ստացվել այս տարվա հունիսի 20-ին: Գործը մակագրվել է դատավոր Աննա Մաթևոսյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ չսովորելով Երևանի թիվ 27 պրոֆտեխնիկական ուսումնարանում, անհայտ անձից ձեռք է բերել վերոնշյալ ուսումնարանի փայտագործական դասընթացն ավարտելու վերաբերյալ դիպլոմ:
2018 թվականի սեպտեմբերի 6-ին նա ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է բազմազանության արտոնագրերի ծրագրի («Գրին քարտի» վիճակախաղի) հարցազրույցին և նույն օրը փաստաթղթերի փաթեթի հետ միասին դեսպանություն է ներկայացրել նաև կեղծ դիպլոմը:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: