Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Էրեբենու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը շենքի բակից, անձին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման է ենթարկել չորս քաղաքացի: Բաժնում Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է երեք կաթուցիչ, որոնցից երկուսը՝ մոխրանման հետքերով, իսկ մյուսը՝ դեղնականաչավուն զանգվածով:
Նշանակվել են դատաքիմիական և դատաթմրաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: