Թմրամիջոցով լի ներարկիչով թեյ՝ քրեակատարողական հիմնարկում

Սեպտեմբերի 10-ին՝ 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, խցերից մեկի ճաղավանդակներից շուրջ 1 մետր հեռավորության վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ: Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 ներարկիչ՝ լցված հավանաբար թմրամիջոց հանդիսացող 0.7 մլ հեղուկով:

Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից:

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են շաքարավազին խառնած, թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:

Նույն օրը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել