Կառավարությունը քննարկում է շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ քիչ առաջ ավարտել են տնտեսական աննախադեպ առաջարկի քննարկում:

«Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:

Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել