Դիլիջանի թունելում ավտոմեքենաներից մեկից ծուխ է դուրս գալիս․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում

Դիլիջանի թունելում ավտոմեքենաներից մեկից ծուխ է դուրս գալիս։ Տեղում գտնվող վարորդները չեն կարողանում անցնել թունելը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ թունելում միջադեպի հետևանքով՝ նախնական տվյալներով տուժած քաղաքացիներ չկան։

«Պարզապես մեքենաներից մեկից ծուխ է դուրս գալիս»,-նշել է նա։

ԱԻՆ-ից հայտնում են, որ 14:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել