ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: