Տաթևիկ Հալիվորյանը մեղադրվում է սուտ մատնություն նկատարելու մեջ:
Այսպես. Նա 2012թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում տվել է ակնհայտ սուտ հաղորդում այն մասին, որ 2012թ. հոկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում իր ծանոթ Էդգար Գառնիկի Սրապյանը Բագրատունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող Երևանյան լճի մոտակայքում բռնություն գործադրելով իր նկատմամբ` իր պայուսակից բացահայտ հափշտակել է 54000 ՀՀ դրամ գումար`այդպիսով կատարելով սուտ մատնություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net