«Ձեզ չի վերաբերվում». Հայկ Սարգսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի հարստության մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 2-ին, պետք է շարունակվի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստից առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց տալ Հայկ Սարգսյանին:

Վերջինս հերքեց, որ երբևէ ապօրինի զենք է պահել կամ որևէ մեկի վրա կրակել է: Հարցին, թե բոլոր գործարաններում ինչպես է ստացվել, որ նրա հայրը, Ալեքսանդր Սարգսյանը մասնաբաժին ունի, վերջինս պատասխանեց, որ ինքն էլ չգիտի դրա մասին. «Ո՞ւր են»: Հարցը մի քանի հնչեց, որից հետո Հայկ Սարգսյանը ասաց. «Ձեզ չի վերաբերվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել