Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են «Պոնչիկանոցից» կատարված գողությունը

Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:

Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով Փարպեցու փողոցից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել