Որևիցե մեկը չպետք է շանս ունենա՝ «լևի» մեքենա անցկացնել. Հայկ Մարությանը՝ օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի մասին

Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի ու ելքի հսկողությունը պետք է այնպես կազմակերպել, որ այն լինի ամբողաջպես ավտոմատացված, որպեսզի որևիցե մեկի մոտ շանս չլինի`«լևի» մեքենա անցկացնել:

Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լևոն Զաքարյանի այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին «Երևանտրանս» ՓԲ ընկերությունից վերցնելու և մասնավոր կառավարման հանձնելու հարցը:

Քաղաքապետը նաև նշեց, որ փոփոխությունից հետո, երբ պարզ լինի ստորգետնյա կայանատեղիի իրական պատկերը՝ գումարային առումով, ապա նոր պարզ կլինի, թե պետք է ներգրավել մասնավոր ընկերության, թե՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել