Ո՞ր հիվանդությունների դեպքում է արգելվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը ՀՀ տարածք

ՀՀ Կառավարության 25.01.2008թ. N 49-Ն որոշմամբ սահմանվում են այն վարակիչ հիվանդությունները, որոնցով հիվանդ լինելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց չի թույլատրվում մուտք գործել ՀՀ տարածք:

 

Այդ հիվանդություններնն են.

 

1. Ժանտախտ (թոքային ձև)

 

2. Խոլերա

 

3. Շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը)

 

4. Արևադարձային մալարիա

 

5. Ատիպիկ թոքաբորբ

 

6. Թռչնագրիպ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել