Հունիսի 8-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից մինչև 15:00-ն, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել