Որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողության կատարումից ձեռնպահ մնալուն ուղղված վարչական ակտը կարող է հարկադրաբար ի կատար ածվել օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմամբ:
Հարկադրանքի միջոցներն են`
ա) գործողությունն այլ անձի կողմից կատարելը (փոխարինող գործողություն).
բ) տուգանքը.
գ) անմիջական հարկադրանքը:
Հարկադրանքի միջոցը պետք է համաչափ լինի դրա նպատակին: Հարկադրանքի միջոցը պետք է ընտրվի այնպես, որպեսզի պարտավոր անձի և հանրության վնասները հասցվեն նվազագույնի:
Աղբյուրը` Իրավաբան.net