Ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի կնքմամբ:

 

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը մինչև պայմանագիր կնքելը պարտավոր է զբոսաշրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

 

1) անձնագրային, մուտքի և ելքի պահանջների,

 

2) ժամանման կամ տարանցիկ երկրներում` առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների (անհրաժեշտ ներարկումներ և այլն),

 

3) տրանսպորտային տուրքերի և հատուկ գանձումների,

 

4) ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումների,

 

5) դրամային փոխարժեքի,

 

6) դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության ու կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշխավորությունների մասին:

 

Մինչև զբոսաշրջային փաթեթի մատուցումը զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին`

 

1) տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցեները) և հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել խնդիրներ ծագելու դեպքում.

 

2) մատուցել տեղեկատվություն մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում երեխայի կամ պատասխանատու անձի հետ ժամանման վայրում ուղիղ կապ ապահովելու միջոցների մասին.

 

3) տեղեկացնել ծրագրավորված ճանապարհորդության տևողության, կանգառների և կայանումների տեղերի ու ժամկետների մասին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել