Ոստիկանները ՍԴ-ի բակից հեռացրեցին փաստաբանին

Սահմանադրական դատարանում է գտնվում Իրավաբան.net-ի թղթակիցը, ով հաղորդում է, որ Սահմանադրական դատարանի դիմաց էր նաև փաստաբան Գեղամ Սիմոնյանը։ Ըստ նրա՝ Սահմանադրությունը պետք է փոխվի  և միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի դատաիրավական համակարգում փոփոխությունների հասնել։ Դատարանի դիմաց հավաքված ակտիվիստները պահանջեցին, որ իրեն հեռացնեն, վարկարկելով՝ «Սադրիչ, հեռացի՛ր»։

Ոստիկանները հեռացրին փաստաբանին ու պարզաբանեցին, որ քաղաքացուն հեռացնում են այդ հատվածից՝ ավելորդ լարվածություն և բախում չլինելու նպատակով։

Սահմանադրական դատարանի դիմաց իրականացվող ակցիան հետևեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել