Պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի զենք գործադրելու հետևյալ դեպքերում.
1) անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում` իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվող վտանգավոր, խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չգործադրելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պահպանվող անձի կյանքի և առողջության կամ պահպանվող գույքի համար.
2) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.
3) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
4) պահնորդի (թիկնապահի) զենքին տիրանալու փորձը կանխելիս.
5) զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի):
Զենքի յուրաքանչյուր գործադրման դեպքում պահնորդը (թիկնապահը) պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել տվյալ վայրի լիազոր մարմնի ստորաբաժանմանը և իր վերադասին:
Աղբյուրը` Իրավաբան.net