Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազ․ դրամ միջին աշխատավարձով. «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը արտոնություն է տրամադրվել

Կառավարության որոշմամբ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ն  ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թ.-ին: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Բալահովտում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան՝ կատարելով 2,8 մլրդ դրամի չափով ներդրում:  Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թ.-ից: Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։ Արդյունքում՝ ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը բավարարել է «ԱրմՖիլտր» հայ-գերմանական ձեռնարկություն ՍՊԸ-ի  ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործվելու էն արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության մեջ (Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 580 մլն ՀՀ դրամի ներդրում սարքավորումների, հումքի և նյութերի ձեռքբերման համար: Արդյունքում՝ մինչև 2019 թ. դեկտեմբեր կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 145 մլն ՀՀ դրամ, որից 29 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում,  116 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33,183,025 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6,450,278 ՀՀ դրամ:

Կառավարության որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կարի և գուլպայի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14,127,414,670 ՀՀ դրամի ներդրում հումքի, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 1104 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ՝ 115,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26,833,000,000 ՀՀ դրամ, որից 7,800,000,000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,963,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա): Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14,127,414,670 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,177,681,553  ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել