Օրենքը սահմանում է որոշակի հանգամանքներ և փաստեր, որոնք դատարանում կրկին ապացուցման ենթակա չեն: Այժմ տեսնենք, թե ինչպիսի փաստերի և հանգամանքների մասին է խոսքը:
Եվ այսպես`
1. հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Աղբյուրը` Իրավաբան.net