Արթուր Վանեցյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել որոշման նախագիծ. առաջարկվում է ՊՊԾ դրամական փախհատուցում տրամադրել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է Պետական պահպանության ծառայության զինծառայողների իրային ապահովության դրամական փախհատուցում տրամադրել։

Պետական պահպանության ծառայությունը գործում է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով և իրավական ակտերով պետական պահպանության ենթակա օբյեկտների անվտանգության ապահովումը:

Պետական պահպանության ծառայությունը իրականացնում է պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի նպատակով <<4267>> <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> հոդվածով պլանավորվել և հատկացվել է 67,841.1 հազար դրամ: Հաշվարկները կատարվել են ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված սննդի չափաքանակների համաձայն: Նախնական հաշվարկներում հաշվի չեն առնվել սննդի կազմակերպման հետ կապված առանձին խնդիրները, որոնց գծով ֆինանսական գնահատական այս պահին հնարավոր չէ տալ: Պետական պահպանության ծառայության զինծառայողների հատուկ պայմաններում ծառայության ներգրավվածությամբ  պայմանավորված հնարավոր չէ ապահովել զինծառայողների սննդի կազմակերպումը: ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության  տարածքում և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի ծախսերի հատուցման համար սահմանված է նվազագույն չափ (օրեկան 3000 դրամ): Ծառայության բնույթից ելնելով ՊՊԾ զինծառայողների սննդի ձեռքբերման գործընթացը իրականացվում է ծառայության կատարման վայրին մոտ գտնվող հանրային սննդի կետերից, ինչը բնույթով շատ նման է օրապահիկով սնվելու գործընթացին:

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 137-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի           N 1457-Ն որոշումների մեջ կատարվել են լրացումներ, համաձայն որի ծառայության առանձնահատկություններով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողները պարենային ապահովում չեն ստանում, իսկ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված դրամական միջոցները ուղղվում են վերջիններիս իրային ապահովությանը, որը տրամադրվելու է դրամական փոխհատուցման կարգով:  Վերոնշյալ խնդիրներից ելնելով Պետական պահպանության ծառայությունը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-ն որոշման          N 2 հավելվածը լրացնել 1.2. կետով <<Սահմանել, որ ծառայության առանձնահատկու­թյուններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկը կատարվում է օրական 3000 դրամի չափով, ամսական միջին ծանրաբեռնվածությունը 16օր, իսկ զինծառայողների թվաքանակը` նախորդ տարվա փաստացի թվաքանակի միջինով:>>:  Այս կետի ընդունումը լրացուցիչ առաջացնում է 193,758.9 հազար դրամի անհրաժեշտություն:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել