Աշխատավարձերի բարձրացում, վերանորոգումներ և ոչ միայն. Երևանի այս տարվա բյուջեն ավելացել է 10 միլիարդով

Երևանի 2019 թվականի բյուջեն մարտ 22-ին տեղի ունեցած արտահերթ նիտսի ժամանակ ավագանու որոշմամբ լրամշակվել է։ Այն կավելանա 10 միլիարդ դրամով։

Ավագնու անդամները ֆեյսբուքյան իրենց էջերում նշում ենթ, թե ուր են ուղղվելու գումարները։

  • Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի ավելացում 20%-ով,
  • 1000 երեխայի համար նոր խմբերի բացում,
  • Ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգում,
  • 10 հեկտարով անտառապատ տարածքների ավելացում,
  • Ոռոգման ցանցի անցկացում,
  • Երևանի գլխավոր հատակագծի մշակում,
  • Ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնում,
  • Մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքներ,
  • Վերելակների սպասարկման համար ծախսերի ավելացում,
  • Երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում,
  • Աղբավայրի տարածքը կցանկապատվի, մեքենաները կլվացվեն, անվադողերը կախտահանվեն,
  • Նորագույն բուժսարքավորումների ձեռքբերում,
  • Թատրոնների հիմնանորոգում,
  • Մարզադպրոցների հիմնանորոգում,
  • Մշակութային միջոցառումների ծախսերը նվազել են, բայց չեն նվազելու դրանց որակն ու քանակը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել