Երևանի ավագանին մարտի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հաստատել է Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը, որով 157 մլն դրամ է հատկացվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար:
«Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի «Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, բեմական լուսային և ձայնային համակարգերի վերազինման, անվտանգության և տեսանկարահանման ու ցուցադրման համակարգերի տեղադրման, ինչպես նաև դահլիճի և ամֆիթատրոնի բազկաթոռների նորացման իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել և հանձնվել են 2018 թվականին:
Այսպիսով կլուծվի նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ևս երկու թատրոնների՝ «Երևանի Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական» թատրոնների վերազինման հարցը: Աշխատանքներն ավարտվելուց հետո «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի կողմից նախկինում շահագործված և նորով փոխարինված սարքավորումները և գույքը կհանձնվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ «Մ. Մկրտչյանի անվան արտիստական» և «Պատանի հանդիսատեսի» թատրոններին: Մեկ թատրոնին տրամադրելով վերազինման բյուջե՝ մենք լուծում ենք միագամից երեք թատրոնի վերազինման խնդիր»,-գրում է Երևքնի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
![Ðа данном изобÑажении Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð½Ð°Ñ
одиÑÑÑÑ: небо, облако и на ÑлиÑе](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/54525010_2137892429597947_5524389130290593792_n.jpg?_nc_cat=101&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=1799a79d9e24ebe6ab3764c378649b34&oe=5D11EAE4)