Դրամատիկական թատրոնի վերանորոգման համար ավագանու որոշմամբ 157 միլիոն դրամ է տրամադրվել

Երևանի ավագանին մարտի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հաստատել է Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը, որով 157 մլն դրամ է հատկացվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար:

«Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի «Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, բեմական լուսային և ձայնային համակարգերի վերազինման, անվտանգության և տեսանկարահանման ու ցուցադրման համակարգերի տեղադրման, ինչպես նաև դահլիճի և ամֆիթատրոնի բազկաթոռների նորացման իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել և հանձնվել են 2018 թվականին:
Այսպիսով կլուծվի նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ևս երկու թատրոնների՝ «Երևանի Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական» թատրոնների վերազինման հարցը: Աշխատանքներն ավարտվելուց հետո «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի կողմից նախկինում շահագործված և նորով փոխարինված սարքավորումները և գույքը կհանձնվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ «Մ. Մկրտչյանի անվան արտիստական» և «Պատանի հանդիսատեսի» թատրոններին: Մեկ թատրոնին տրամադրելով վերազինման բյուջե՝ մենք լուծում ենք միագամից երեք թատրոնի վերազինման խնդիր»,-գրում է Երևքնի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

На данном изображении может находиться: небо, облако и на улице
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել