ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ-ից:
«Ուսումնասիրությունն իրականացվում է ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»,-նշվում է հայտարարության մեջ: