Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությույանը գրում է. «Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»:
Ավելի ուշ նախարարը հայտարարեց նաև, որ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: