ԱԱԾ-ին որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել համապատասխան ստուգումներ, եթե կլինեն փաստեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակաշրջանում կատարված չարաշահումների մասին:
«Աշխատում ենք, եթե կլինեն, կհրապարակենք»,-նշեց նա: