Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ փետրվարի 8-ին քաղաապետ Հայկ Մարությանին գրություն է ներկայացրել, որում նշել է այն մասին, որ Աբովյան պուրակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների և այլ քաղաքացիների համար ավտոկայանատեղի է դարձել:
«Նրանք ավտոմեքենայով մտնում են կանաչ տարածք, կայանում ծառերի տակ, որը հանրային վայր է, զբոսավայր: Պուրակում գտնվում է նաև Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանը»,-նշում է ավագանու անդամը:
Նրա խոսքով, քաղաքացիները Աբովյան փողոցի կողմից բարձրանալով եզրաքարերին, կամ Տերյան փողոցի կողմից՝ մուտք գործելով տարածք, անմիջապես մտնում են ազատ գոտի: «Կան կարգազանցներ, ովքեր կայանում են կամ ուղիղ մայթին, կամ պուրակի եզրին գտնվող հուշարձանի տարածքում, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանում զոհված հունգար ռազմագերիներին և Հունգարիայում զոհված հայ զինվորների հիշատակին»,-նշում է Լևոն Զաքարյանը:
Նա խնդրել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման և Ճանապարհային ոստիկանությանը դիմելու միջոցով պուրակը վերադարձնել հանրությանը՝ այն անվտանգ գոտի դարձնելով: Լևոն Զաքարայանը նաև նշում է՝ առաջարկություն է արվել, որ նշված տարածքներում մուտքն արգելող նշաններ տեղադրվեն:
Ի պատասխան այս գրության, քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Ա.Վարդանյանը ավագանու անդամին պատասխանել է.