Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը. փաստաբան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը դադարեցրել է իր պաշտպանությունը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է հենց փաստաբանից։

«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը՝ նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել