Ոստիկանները Աննային բերման են ենթարկել՝ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Վարդանանց փողոցից քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Ալավերդիի բնակիչ Աննա Տ-ին:

Զննությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփ թմրամիջոցին նմանվող չորացված, մանրացված զանգվածով:
Տիրացվյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում իրեն, քաղել է, Վանաձորի ավտոկայանի մոտից, չորացրել ծխելու համար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Հետաքննությունը շարունկավում է:

Տեսանյութը՝ ոստիկանության 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել