ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 13-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն.
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման ՕՀԱՆՅԱՆԸ նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
- Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: