Ոստիկանները հանցանքի պահին բռնել են 2 տղամարդու

Փետրվարի 7-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Տաշիր քաղաքի Շահումյան փողոցում նկատել են կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա և 1987 թ. ծնված Արգամ Հ.-ին ու 1994 թ. ծնված Արթուր Ա.-ին` երկուսն էլ համաներումով ազատված: Նրանք ծածկոցով փաթաթված իրերը, յուրաքանչյուրի ձեռքին՝ մեկական կապոց, Տաշիր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 9 տան մոտից մոտենում էին ավտոմեքենային: Նկատելով մոտեցող ոստիկանության ծառայողներին, կապոցները թողնելով Շահումյան փողոցում, դիմել են փախուստի, սակայն ժամը 03.30-ին Շահումյան փողոցի 14 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն, Խանջյան փողոցի թիվ 9 տան մուտքի դուռը բացելով՝ տնից գողացել են՝ բազմոցի և մահճակալի ծածկոցներ, երաժշտական կենտրոն և մրգի վազ:

Փետրվարի 7-ին գողության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել է, որ Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն, նշված տնից դուրս են բերել բաճկոն, թվային ֆոտոխցիկ, «տաս» անվանական արժեքով ԽՍՀՄ արժեթուղթ, «տաս» անվանական արժեքով հնդկական ռուփիի թղթադրամ, ձեռքի ժամացույց, ոսկյա զարդ՝ ընդհանուր մոտ 400.000 դրամ արժողությամբ, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել՝ բաժնի ծառայողների կողմից բռվելու պատճառով:
Գողոնը վերցվել է:
Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել