Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը:

«Մի քանի ժամ առաջ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին, վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը և նա նորից կալանավորվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել