ՀՀ ԱԳՆ-ն հավատարմագրել է ադրբեջանական «Թուրան»-ի խմբագրին և թույլատրել նրա աշխատանքը Հայաստանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հավատարմագրել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագրին: Այս մասին հայտնում է RUSARMINFO-ն՝ հղում անելով Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին:

«Լրատվամիջոցի կողմից դիմել են ԱԳՆ՝  հավատարմագրվելու և Հայաստանում աշխատելու թույլտվության համար: Բոլոր ընթացակարգերը անցելուց հետո նրանց խնդրանքը բավարարվել է,  խմբագիրը Հայաստան է եկել մի խումբ լրագրողների հետ», – ասել է Աննա Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ավելացրել է, որ այցը զուտ աշխատանքային բնույթ ունի և բնական է այն նախարարության համար, որը ամեն օր օտարերկրյա լրագրողներից տասնյակ նման հարցումներ է ստանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել