Ոստիկանությունը՝ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանի մասին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին, ժամը 22.05-ին, Մարիաննա Իսահակյանին հայտնաբերել են Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 1-ին հայտարարություն էր տարածել նրա որոնման մասին:

https://youtu.be/EZHQZzV29GM

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել