Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված դրանց անարգման համար. Գևորգ Դանիելյանը՝ օրհներգի, դրոշի և զինանշանի փոփոխության վերաբերյալ քննարկումների մասին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի անդրադառնա օրհներգի, դրոշի և զինանշանի առնչությամբ, պայմանականորեն ասած, հանրային քննարկումներին, եթե ոմանք պետության խորհրդանիշերի առնչությամբ անհարկի չտարվեին ակնհայտ ծաղրական «դիտարկումներով»: Կամենում եմ ընկերներիս հակիրճ որոշ նկատառումներ ներկայացնել՝ ա) նախ, Սահմանադրության 21-րդ հոդվածով օրհներգը, դրոշը և զինանշանը «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշեր են», ինչն էլ հիմք ընդունելով, ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված դրանց անարգման համար (ինչից բխում է, որ հանրային քննարկումները չպետք է վերածվեն անհաջող հումորային ժանրի համատեքստում խորհրդանիշերի անարգանքի), բ) ԻՆՉՊԵՍ ԴՐՈՇԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ՍՊԱՌԻՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ, դրանք չեն կարող ընթացիկ օրենքներով վերանայվել, օրենքներով կարող են սոսկ դրանց նկարագրության մանրամասները սահմանվել՝ ոչ ավելին, գ) օրենքով կարող է սահմանվել միայն օրհներգը, ուստի օրենսդրական հարթությամբ քննարկման նյութ կարող է լինել միայն օրհներգը, եթե, իհարկե, դրա համար բավարար իրավաքաղաքական հիմքեր կլինեն …»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել