Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Միլդրոնատ, մելդոնիում (մելդոնիումի դիհիդրատ), լուծույթ ներարկման, 100մգ/մլ, 5մլ ամպուլներ N10» 32810418 սերիայի (պիտանիության ժամկետ` 04.2023թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:
Հայտնաբերված տվյալ սերիայի դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում` պիտանիության ժամկետի, ներմուծման ուղու, հակացուցումների և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հիմքերով:
Նշված դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները: