Անվտանգության խորհրդի պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության և ԿԸՀ նախագահ նշանակվելու վերաբերյալ լուրերի մասին

Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:

Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից:

Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել