Կառավարությունը հնարավարություն կտա զինծառայողներին նվիրատվության պայմանագրեր կնքել

Քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումն ապահովելու նպատակով կառավարությունը հունվարի 17-ի նիստի ժամանակ փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 14-ի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի Զինվորական ավանի ժամանակավոր կացարանների բնակիչների նվիրատվությամբ տրամադրվել էր իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Նույն որոշմամբ նախատեսվել էր դրույթ, ըստ որի նշված բնակիչների հետ պետք է կնքվեր նվիրատվության պայմանագիր՝ ութամսյա ժամկետում:

Պայմանագրեր կնքվել են 21 բնակելի տարածքների բնակիչներից 18-ի հետ, իսկ 3 բնակելի տարածքների բնակիչների հետ տարբեր պատճառներով չեն կնքել: Կառավարության այսօրվա որոշումը հնարավորություն կտա նվիրատվության պայմանագրեր կնքել նաև մնացած բնակիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել