Վարչապետի օգնականը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողների հետ

Ավտոներկրողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանց խոսքով,  2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշման համաձայն, ավտոմեքենայի նվիրատվության համար պետք է  հարկ վճարել: Սրանից բացի՝ բողոքներ են հնչում մեքնաների ներմուծման ժամանակ հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու հետ կապված:

Ըստ նրանց՝ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են 100-500 դոլարով: Մի շարք մեքենաներ են մաքսազերծվել:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մոտեցավ կառվարության դիմաց հավաքված վարորդներին ու ներկայացրեց որոշումը:

Ցուցարարները հանդիպում են պահանջում ոստիկանապետի, ֆինանասների նախարարի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել