ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն Արցախում չէ: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։
Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան՝ ժամը 9։30 սահմաններում։ Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,-նշում է նա։