Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է բաց մրցույթ անցկացնելու մասին. մինչև 3 միլիոն դրամ մրցանակ է նախատեսվել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է  հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին տեղադրվող հուշարձանի նախագիծ–առաջարկի բաց մրցույթ:

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Հուշարձանը պետք է մարմնավորի խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների կերպարները, արտահայտի նրանց հայրենասիրական ոգին:
  • Հուշարձանը տեղադրվելու է Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ ԱԱԾ-ի շենքի գլխավոր մուտքի հարևանությամբ (տարածքի հատակագծային ուրվանկարը տրամադրվելու է):
  • Հուշարձանի հորինվածքը կարող է ներկայացվել վերացական, սիմվոլիկ և ֆիգուրատիվ մոտեցումներով:
  • Հուշարձանի չափը, մասշտաբը, նյութը թողնվում է հեղինակի (հեղինակային խմբի) հայեցողությանը:
  • Բաց մրցույթի կազմակերպման և ներկայացվող նախագիծ – առաջարկների քննարկման և լավագույնների ընտրման նպատակով կստեղծվի մրցութային հանձնաժողով (հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում):
  • Ստեղծագործական խմբում ճարտարապետի մասնակցությունը պարտադիր է:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՅՈՒԹԵՐՆ ԵՆ

1. Տարածքում տեղադրված հուշարձանի հատակագիծը Մ=1:200

2. Հուշարձանի կոմպոզիցիոն հորինվածքը ներկայացնող և պարզաբանող գծագրեր, էսքիզներ և մոդելներ, հուշարձանի տարածական միջավայրը ներկայացնող գծագրեր (հատակագիծ, ճակատներ) և մանրակերտ` Մ=1:50-ով
3. Բացատրագիր, նշելով նյութը, հուշարձանի մեկնաբանությունը` կես էջ ծավալով (1500 նիշ, 12 տառաչափով)

4. Նախահաշիվ

• Մրցութային նախագիծ–առաջարկների ներկայացման ձևը ազատ է, սակայն ներկայացվող գծագրերի վերին աջ անկյունում հարկավոր է քառանիշ թվով (կամ տառով) նշել նախագծի ծածկագիրը: Նախագիծ – առաջարկի հետ հարկավոր է ներկայացնել մեկ փակ ծրար, որի մեջ նշված պետք է լինեն հեղինակի կամ հեղինակների անուն, ազգանունները, նրանց հետ կապի միջոցները (հեռախոս, էլ. հասցեն և այլն), յուրաքանչյուր հեղինակի մասնակցության տոկոսը։

ԲԱՑ-ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

1. Առաջին կարգի (մեկ) մրցանակ – 2900000 ՀՀ դրամ: Հաղթողին (հաղթողներին) բացի դրամական պարգևից կհանձնվեն նաև դիպլոմներ: Առաջին կարգի մրցանակ շահած աշխատանքը կիրականացվի:
2. Երկրորդ կարգի (մեկ) մրցանակ – 1940000 ՀՀ դրամ և դիպլոմ:
3. Երրորդ կարգի (մեկ) մրցանակ – 970000 ՀՀ դրամ և դիպլոմ:
4. Խրախուսական (երկու) մրցանակներ` յուրաքանչյուրը – 243000 ՀՀ դրամ և դիպլոմներ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

• Բաց մրցույթին ներկայացվող աշխատանքները կցուցադրվեն և հանրային քննարկման կներկայացվեն Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում:

• Բաց մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար՝ դիմել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտ` հունվարի 8-25-ը։

• Նախագիծ–առաջարկները նույն կառույցին ներկայացնել ոչ ուշ, քան 2019թ-ի մայիսի 15-ը։

Հասցե` Երևան, Կառավարական 3-րդ շենք, մուտքը՝ մետրոյի <<Հանրապետության հրապարակ>> կայարանի կողմից, հետ.` +374-11-52-46-30, էլ. հասցե` [email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել