Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել կաշառքի միջոցով:
Նա նշեց, որ հյուրանոցի ձեռքբերման հետ կապված ավելի վաղ հայտնած «կաշառք» բառի փոխարեն պետք է օգտագործեր «ապօրինի ձեռքբերված միջոցներ» ձևակերպումը։
Այս մասով հարուցված է քրեական գործ՝ փողերի լվացման հիմքով։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի որդին տվյալ գործում ներգրավված է որպես վկա: