Թվով 39 բժշկական հաստատություններում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվերակությանը մասնակցեկու հարավորություն է կազմակերպվել 844 անձի համար:
Քվերակությունը կազմակերպվել է 08:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը: