«Հարևան շենքից գումար են բաժանել». դատախզությունն ահազանգն ուղարկել է ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից տեղեկանում ենք, որ 1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

«Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշել է, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարևան շենքից գումար են բաժանել»,-նշում է նա։

Ոստիկանությունից Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեցին, որ ստուգողական գործողություններ՝ բոլոր ահազանգերի վերաբերյալ կատարվում են, սակայն դեռ հրապարակման ենթակա տեղեկություն այս մասին չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել