Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի Արմեն Ռուստամյանը

2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն»  կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Իրավաբան.netը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:

Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:

Արմեն Ռուստամյանը հայտարարագրել է 1 բնակարան. Երևանի Ա.Ահարոնյան փողոցում՝ 98,5 քմ:

Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 8 միլիոն 958 հազար դրամ: Սա ստացվել է 5 աղբյուրից՝ Ազգային ժողովից ստացված աշխատավարձից և տրված փոխառություններից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արմեն Ռուստամյանի դրամական միջոցները կազմում են 35 միլիոն դրամ, 16 հազար դոլար, 10 հազար եվրո:

Այժմ Արմեն Ռուստմյանն Ազգային ժողովի պատգամավոր է:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել