2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:
Արմեն Ռուստամյանը հայտարարագրել է 1 բնակարան. Երևանի Ա.Ահարոնյան փողոցում՝ 98,5 քմ:
Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 8 միլիոն 958 հազար դրամ: Սա ստացվել է 5 աղբյուրից՝ Ազգային ժողովից ստացված աշխատավարձից և տրված փոխառություններից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արմեն Ռուստամյանի դրամական միջոցները կազմում են 35 միլիոն դրամ, 16 հազար դոլար, 10 հազար եվրո:
Այժմ Արմեն Ռուստմյանն Ազգային ժողովի պատգամավոր է:
Ալիսա Չիլինգարյան