Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչ շինությունների թույլատրություններ են տրվել․ Արթուր Մեսչյան

Երևանի ճարտարապետության քաղաքականությունը նորովի մոտեցում կունենա։ Այս մասին հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ասուլիսի ժամանակ։

«Մեզ հասել է հետաքրքիր ժառանգություն, առանձնապես վերջին ժամանակներում տրվել են այնպիսի ճարտարապետական շինությունների նախագծային թույլատրություններ, որ ուղղակի ապշեցուցիչ է: Բայց խնդիրն այն է, որ ես այսօր իրավունք չունեմ արդեն հաստատված նախագծերը, արդեն կազմակերպված հողատարածքները շինարարության համար ինչ-որ չափով օրենսդրական դաշտով ետ բերենք։ Դա սարսափելի դժվար, բավականին մեծ դատական խնդիրների հետ կապված աշխատանք է»,-ասաց նա։

Արթուր Մեսչյանը նշեց նաև, որ այժմ հանդիպում է ունենում ճարտարապետների հետ, մեկ առ մեկ հանդիպում է կառուցապատողների հետ ու փորձում ինչ-որ տրամաբանական սահմանի բերել․ «Ճիշտն ասեմ, ոնց որ թե ինչ-որ բան ստացվում է․ հուսով եմ, ստացվում է: Համենայն դեպս, մի քանի ագրեսիվ շինարարության դեպքում ես կարողացա ինչ-որ լուծման գալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել