Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:

Այս մասին տեղեկացնում է Վարագ Սիսեռյանը։

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
Գործառույթները.
1) Փոխվարչապետին տեղեկատվության ներկայացում հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, առկա հիմնահարցերի և դրանց լուծման տարբերակների մասին,
2) Հանձնարարված բնագավառում հետազոտությունների և վերլուծությունների իրականացում,
3) Փոխվարչապետի համար տեղեկատվական նյութերի, առանձին ելույթների և նամակների նախապատրաստում,
4) Փոխվարչապետի և գրասենյակի ղեկավարի մոտ կազմակերպվող խորհրդակցություններին մասնակցություն և դրանց նախապատրաստում,
5) Փոխվարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խորհրդակցությունների, շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումների հրավիրում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցություն,
6) Առաջարկությունների ներկայացում փոխվարչապետի կողմից հանձնարարված բնագավառի իրավական ակտերի նախագծերի և քաղաքականությունների վերաբերյալ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
1) Տնտեսագիտության մագիստրոսի աստիճան,
2) Առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
3) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
4) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ Microsoft Office (Excel, Visio): SPSS/Stata ծրագրերի իմացությունը կդիտվի իբրև առավելություն,
5) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV, հայերենով) և տնտեսության որևէ ոլորտի վերաբերող վերլուծական-հետազոտական աշխատանք (առավելագույնը 7 էջի սահմաններում) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 010 51-57-98/:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10.11.2018թ.՝ ժամը 18:00

Հիշեցնենք, որ երեկ, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել